Կառավարությունը 2018 թվականին 4.5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում
ՀՀ կառավարությունը 2018 թվականին 4.5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում: Այս մասին ամրագրված է 2018 թվականի պետական բյուջեի նախագծում, որն այսօր հաստատեց հայրենի կառավարությունը:
Ըստ այդմ, գործադիրը հաջորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշը, 2017 թվականին ամրագրված 3.2 տոկոսի փոխարեն, կանխատեսում է 4.5 տոկոս: Պետբյուջեի նախագծի համաձայն, աճ է ակնկալվում նաև արդյունաբերությունում՝ 6.5 տոկոս, գյուղատնտեսության ոլորտում՝ 4 տոկոս:
Կառավարությունն 2018 թվականին ավելացրել է պաշտպանական ոլորտի ծախսերը նույնպես ավելացել են:
Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի համախմբված բյուջեն կկազմի. եկամուտների գծով` 1,342.6 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,499.5 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 156.9 մլրդ դրամ: