24.11.2024
Մամուլ. Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցուն դատի են տվել
prev Նախորդ նորություն

Հեյդար Ալիեւի արձանի վրա արված գրաֆիտի հեղինակին նոր մեղադրանք են առաջադրվել

Հեյդար Ալիեւի արձանի վրա արված գրաֆիտի հեղինակներից մեկի Գիյաս Իբրագիմովի դեմ լրացուցիչ մեղադրանքներ են առաջադրվել:

Փաստաբան Էլչին Սադիգովը հայտնել է, որ Իբրագիմովը մեղադրվում է դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Նրա հոր՝ Գասան Իբրագիմովի դեմ նույն մեղադրանքով քրեական գործ է հարուցվել:

Փաստաբանը նշել է, որ այս քրեական գործի քննությունը պետք է ավարտվի հաջորդ շաբաթ:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Իբրագիմովին 10 տարվա ազատազրկման է դատապարտել: Գ.Իբրագիմովը բողոքարկել է վճիռը եւ խնդրել է արդարացնել իրեն:

Գիյաս Իբրագիմովը մեղադրվում թմրամիջոցների անօրինական պահման կամ ձեռքբերման հոդվածով: