1.08.2025
Թուրքիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2,2 մլրդ դոլարով ավելացնել
prev Նախորդ նորություն

Իրանը պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ համագործակցել հանուն տարածաշրջանի անվտանգության

Թեհրանը հարգանքով է վերաբերվում տարածաշրջանում Էր Ռիյադի դերակատարմանը եւ պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ աշխատել հանուն անվտանգության: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք պատրանքներ չունենք, որ հնարավոր է տարածաշրջանից Սաուդյան Արաբիային բացառել: Մենք համարում ենք, որ Սաուդյան Արաբիան տարածաշրջանում չափազանց կարեւոր խաղացող է, որին պետք է հարգել»,- ասել է Զարիֆը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում:

Նա Էր Ռիյադին խորհուրդ է տվել նույնպես հրաժարվել պատրանքներից, որ հնարավոր է Իրանին տարածաշրջանից բացառել:


«Մենք ակնկալում ենք, որ Սաուդյան Արաբիան նույնպես կընդունի, որ մենք տարածաշրջանում կարեւոր խաղացող ենք: Մենք պետք է միասին աշխատենք հանուն այս տարածաշրջանի անվտանգության: Եվ մենք պատրաստ ենք միասին աշխատել հանուն անվտանգության»,- շեշտել է Զարիֆը:

Քուրդիստան, Սիրիա, ԻՊ. Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան