7.06.2025
Իրանը նավթավերամշակման գործարան կկառուցի Սիրիայում
prev Նախորդ նորություն

Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն չի ազդել ԱՄՆ ռազմական ներկայության վրա. Մեթիս

Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն ոչ մի կերպ չի ազդել երկրում ԱՄՆ ռազմական ներկայության վրա։ Այս մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ինչ վերաբերում է Իրաքին, մենք քրդական հանրաքվեի որեւէ հետեւանք չենք տեսնում։ Մենք քաղաքական առումով համագործակցում ենք այս տարածաշրջանում բոլոր կողմերի հետ։ Ռազմական տեսանկյունից դա ոչ մի հետեւանք չի ունեցել»,– ասել է Մեթիսը Քաբուլում։

Նշենք, որ Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան հինգշաբթի։

Իրանի դատական համակարգի ղեկավար.ԱՄՆ–ն ահաբեկչության գլխավոր հովանավորն է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին