20.04.2025
Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ կրթության և առողջապահության նախարարներին
prev Նախորդ նորություն

ՀՀ զինուժը «Սմերչ» համակարգերի կրակով զորավարժություններ է անցկացրել (տեսանյութ)

ՀՀ զինուժն անցկացրել է զորավարժություններ «Սմերչ» համակարգերի մարտական կրակով: Այդ զորավարժություններին նվիրված «Զինուժ»-ի հատուկ թողարկումը կցուցադրվի սեպտեմբերի 30-ին:


«Սմերչ»-ը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է, որը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների և նմանատիպ այլ թիրախների խոցման համար։


Համակարգը կարող է արձակել կասետային, բեկորա-ֆուգասային և տերմոբարիկ մարտական մասով օժտված ռեակտիվ արկեր։ Հայաստանը «Սմերչ» համակարգերը ձեռք է բերել Ռուսաստանից: Դրանք ցուցադրվել են ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ընթացքում:


Թույլ գնաճ, տնտեսական ակտիվություն. ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ 6%
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար