24.11.2024
Washington Post. Հյուսիսային Կորեան կարող է միջուկային սպառնալիք լինել ԱՄՆ-ի համար
prev Նախորդ նորություն

Դոդոնն արգելափակել է մոլդովացի զինվորների մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժությանը

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտնել է, որ արգելափակել է մոլդովացի զինվորների մասնակցությունը ՆԱՏՕ-ի առաջիկա զորավարժությանը, որին Մոլդովան 10 տարի շարունակ մասնակցում էր:


Ռուսաստանի հետ Մոլդովայի հարաբերոթյունների կարգավորման կողմնակից Դոդոնն իր որոշման մասին սեպտեմբերի 5-ին գրել է Ֆեյսբուքի իր էջում:


Պաշտպանության նախարարությունը նախագահին էր դիմել Ուկրաինայի արևմուտքում սեպտեմբերի 7-23-ը կայանալիք ՆԱՏՕ-ի Rapid Trident զորավարժությանը մասնակցելու համար 57 զինծառայող ուղարկել, սակայն Դոդոնը մերժել է դիմումը: «Մոլդովացի զինծառայողները երկրի սահմաններից դուրս զորավարժությունների չեն մասնակցի»,-գրել է նա:


Rapid Trident զորավարժությունները անցկացվելու են Լվովի մոտ: Դրանց մասնակցելու են 14 երկրի, հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ երկրների 1800 զինծառայողներ: 1996 թվականից սկսած Մոլդովան մասնակցում էր այդ զորավարժություններին:


Հիշեցնենք, Ռուսաստանի դաշնակից Հայաստանը եւս հրաժարվեց մասնակցել Վրաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին: Համաձայն Վրաստանի պաշտպանության նախարարության հանրային կապերի պատասխանատու Գիորգի Կաջարավանի՝ Երևանը վերջին պահին է հրաժարվել մասնակցությունից: