24.11.2024
Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններն արդեն անհնար են. Ֆրանսիա
prev Նախորդ նորություն

Washington Post. Հյուսիսային Կորեան կարող է միջուկային սպառնալիք լինել ԱՄՆ-ի համար

Փհենյան արդեն մի քանի ամիս է ազդարարում է միջուկային ռումբ ստեղծելու իր մտադրության մասին, իսկ ամերիկացի փորձագետները այսօր բարձրաձայնում են մի բան, որը ժամանակին աներեւակայելի էր թվում ՝ Հյուսիսային Կորեան կարող է միջուկային սպառնալիք լինել ԱՄՆ-ի համար։ Այս մասին ասվում է Իշար Տարուրի հոդվածում, որը հրապարակվել է Washington Post-ում։


ԱՄՆ պաշտոնյաները արդեն մի քանի շաբաթ խոսում են բանակցային սեղանի շուրջ Հյուսիսային Կորեային նստեցնելու անհրաժեշտության մասին, սակայն այդ դիրքորոշմանը վնասել են հենց ԱՄՆ նախագահի ռազմատենչ թվիթները։


Թրամփը ոչ միայն ավելացրել է աղետալի առեւտրային պատերազմի հնարավորությունը այս տարածաշրջանում, այլեւ քննադատել Հարավային Կորեայի լիբերալ կառավարությանը։ Ըստ հոդվածագրի՝ ԱՄՆ-ն քիչ տարբերակներ ունի։ Ոչ ոք չի աջակցի ռազմական գործողություններին, որոնք կարող են հարյուր հազարավոր զոհերի պատճառ դառնալ Հարավային Կորեայում։


Ինչ վերաբերում է Մոսկվային ու Պեկինին՝ ապա նրանք չեն բացառում Փհենյանի դեմ նոր պատժամիջոցները, բայց համարում են, որ պետք է դիվանագիտության միջոցով նվազեցնել լարվածությունը։ Ամերիկացի քննադատները համարում են, որ Պեկինը կարող է մեծ ազդեցություն ունենալ Հյուսիսային Կորեայի վրա, այդ թվում խզելով տնտեսական կապերը։ Սակայն Պեկինն էլ իր հերթին վախենում է, որ հետագա մեկուսացումը կսադրի Կիմ Չեն Ընին ու կհանգեցնի անկանխատեսելի վարքագծի։


Ճապոնիան ու Հարավային Կորեան, որոնք ամենաշատն են մտահոգված ստեղծված իրավիճակից, արդեն դիմել են ԱՄՆ-ին՝ աջակցության մասին երաշխիքներ ստանալու համար ու սկսել են համալրել իրենց զինանոցը։
Իսկ ինչ վերաբերում է Կիմին ու նրա վարչակազմին, ապա դիտորդներին մտահոգել են Փհենյանի ագրեսիվ քայլերը անցած տարվա ընթացքում, որոնք դուրս են գալիս հնարավոր հարձակման դեմ արդյունավետ զսպման շրջանակներից։


Ինչեւէ, Փհենյանին կարծես հաջողվել է հասնել միտումնավոր քաոսի վիճակի, որը կարող է սեպ խրել հարեւանների միջեւ։ Դրա օրինակներից է Թրամփի արտահայտությունները Հարավային Կորեայի մասին, ու հնարավոր է՝ սա դեռ սկիզբն է։