24.11.2024
Ռուսաստանն ԱՄՆ-ում դիվանագիտական սեփականության առգրավումը կվիճարկի դատարանում . Պուտին
prev Նախորդ նորություն

Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններն արդեն անհնար են. Ֆրանսիա

Թուրքիայում քաղաքական իրավիճակը թույլ չի տալիս շարունակել այդ երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Կաստաները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մի բան կարելի է հստակ ասել. հաշվի առնելով մեր իրական դիրքորոշումը՝ Թուրքիայում քաղաքական իրադրությունը թույլ չի տալիս քննարկել բանակցությունների շարունակությունը, կարծիքների փոխանակումը, Թուրքիայի ինտեգրման սպասելիքները», -հայտարարել է Կաստաները։

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Եվրոպայի եւ Թուրքիայի ընդհանուր երկխոսությունն անհրաժեշտ է շարունակել, սակայն «բանակցություններն ամեն դեպքում ընդհատված են»։ «Այսպիսին է այսօրվա իրականությունը»,-հավելել է Կաստաները։

Նա հստակեցրել է, որ վերջին տարիներին Թուրքիայի հետ բանակցությունները «ժամանակի զուր վատնում են եղել»։

«Վերջին տասը տարում մենք Թուրքիային որպես «քավության նոխազ» ենք օգտագործել՝ Ֆրանսիայի քաղաքական դիրքորոշումն արդարացնելու համար։ Մենք Թուրքիային օգտագործում էինք վախեցնելու համար, իսկ իրականում Թուրքիան մեր ընդհանուր պատմության մի մասն է»,- հայտարարել է Կաստաները։