24.11.2024
Թուրքիան մշակում է էլեկտրամագնիսական հրետանային համակարգ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանն ԱՄՆ-ում դիվանագիտական սեփականության առգրավումը կվիճարկի դատարանում . Պուտին

Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳ նախարարությանը կհանձնարարի ամերիկյան դատարան դիմել՝ ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական սեփականության առգրավման խնդրի հետ կապված, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նախ, ԱԳՆ-ին կհանձնարարեմ դատարան դիմել, տեսնենք, թե ամերիկյան գովելի դատական համակարգը որքան արդյունավետ է աշխատում»,-ասել է ՌԴ նախագահը ԲՐԻԿՍ գագաթնաժողովն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։

Պուտինի խոսքով՝ Վաշինգտոնը Ռուսաստանին զրկել է երկրին պատկանող գույքից օգտվելու հնարավորությունից։ «Դա ռուսական կողմի գույքային իրավունքների ակնհայտ խախտում է»,-ընդգծել է նա։

«Ինչ վերաբերում է շենքերին ու կառույցներին, իսկապես դա աննախադեպ բան է։ Որպես Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ՝ կարող եմ ասել, որ ցանկացած իրավաբան ձեզ կասի՝ սեփականության իրավունքը բաղկացած է երեք տարրից՝ տիրելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունքից»,-հավելել է ՌԴ առաջնորդը։