24.11.2024
Ծիրանի արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է
prev Նախորդ նորություն

Երևանում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Չինաստանի ԱԳՆ-երի միջև

ՀՀ ԱԳՆ-ում օգոստոսի 8-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:


Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, իսկ չինական կողմից՝ արտաքին գործերի նախարարի օգնական Լի Հուիլայը:


Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներում հայ-չինական հարաբերությունների, այդ թվում՝ երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, առևտրատնտեսական, մշակութային ու կրթական կապերի, զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի համալրման, հյուպատոսական փոխգործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ:


Կողմերն իրենց գոհունակությունը հայտնեցին վերջին տարիներին երկու երկրների միջև դինամիկ զարգացող հարաբերությունների և նկատելի ձեռքբերումների կապակցությամբ: Հայկական կողմը շնորհակալություն հայտնեց Չինաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկատնտեսական աջակցության համար:


ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները: Իր հերթին Լի Հուիլայը վերահաստատեց չինական կողմի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով:


Հայ և չինացի դիվանագետները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ: