24.11.2024
ԱՆ-ն զգուշացնում է՝ խուսափենք կոկսակի վիրուսից
prev Նախորդ նորություն

Ծիրանի արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է

2017 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է շուրջ 27.8 հազար տոննա ծիրան։ Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից:


Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 19.3 հազար տոննա։


Վերջերս Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր տվյալներ, համաձայն որի՝ 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանման ծավալը կազմել է մոտ 994 մլն դոլար, ինչը 21 տոկոսի աճ է արձանագրել նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ։ Արտահանման հիմնական ուղղություններն են Ռուսաստանի Դաշնությունը, Եվրամիությունը, Իրանը, Իրաքը, ԱՄԷ-ն, Վրաստանը, Շվեյցարիան։