27.11.2024
Հայկական ստորաբաժանումները առհասարակ որևէ զինատեսակից կրակ չեն արձակել. ՊՆ-ն պատասխանում է
prev Նախորդ նորություն

Բաքվում որոշվելու է Տրանսկասպյան գազամուղի ապագան

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առաջիկա այցը Բաքու կարևոր է ԱՄՆ–ի կողմից ՌԴ–ի դեմ կիրառված պատժամիջոցների ֆոնին, որոնք, ըստ տնտեսագետների, կարող են ազդել նավթի ու գազի համաշխարհային գների վրա, փոխանցում է haqqin.az–ը։

Ռուսաստանցի փորձագետ Ալեքսեյ Ֆենենկոն թերահավատորեն է վերաբերվում Տրանսկասպյան գազամուղի կյանքի կոչմանը։ Նա նշել է, որ մինչ այս պահը կարգավորված չէ Կասպից ծովի կարգավիճակի հարցը և անհասկանալի է, թե ինչպես է Թուրքմենստանն իրականացնելու այդ ծրագիրը։

«Բաքուն բազմաթիվ անգամ հայտարարել է, որ պատրաստ է դառնալ տարանցիկ երկիր, սակայն չի շտապում գումարներ տրամադրել։ ԵՄ–ն չի երաշխավորում, ԱՄՆ–ն անտարբեր է, իսկ ՌԴ–ը ու Իրանը դեմ են դրա իրականացմանը։ Անհասկանալի է, թե ինչպես է Բերդիմուհամեդովը համոզելու Բաքվին»,–նշել է նա։

Ռուսաստանցի տնտեսագետ Միխայիլ Կրուտիխինը հայտարարել է, որ Տրանսկասպյան գազամուղի իրականացման համար առկա է ևս մեկ խոչընդոտ։ Նա նշե, է, որ Բաքուն ի դեմ Աշգաբադի տեսնում է իրեն մրցակցի։

«Ամենագլխավոր խնդիրը`չկաա ներդրող խողովակաշարի համար։ Երկրորդ`Հարավային Եվրոպայի շուկան զբաղեցված է ադրբեջանական գազով` Շահդենիզից։ Այդ գազը գնալու է Իտալիա, Թուրքիա, Հունաստան և Բուլղարիա։ Թուրքմենական գազի համար սպառողներ չեն մնում։ Ադրբեջանը, սակայն դեմ չէր լինի դառնալ տարանցիկ երկիր»,–նշել է նա։