10.09.2026
Սիրիական ճգնաժամ. Հալեպում զոհվել և վիրավորվել են հայեր
prev Նախորդ նորություն

Today’s Zaman. Անկարան չեղյալ է հայտարարվել Գալիպոլիի տոնակատարութնունները

Թուրքիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել Գալիպոլիի ճակատամարտում 1915 թվականին Օսմանյան կայսրության տարած հաղթանակի 100-րդ տարեդարձի կապակցությամբ այս տարվա ապրիլի 24-ին նշանակված տոնական միջոցառումները` միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ համընկնող այս միջոցառմանը մասնակցելու հարցում ցուցաբերված դժկամության պատճառով:

Ինչպես հաղորդում է թուրքական Today’s Zaman պարբերականը, Գալիպոլիի տոնակատարութնունները չեղյալ են հայտարարվել: «Բոլոր նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են, քանի որ ուղարկված հրավերներին տրված պատասխանների քանակը դրական չէ: Հրավերն ընդամենը հինգ երկիր է ընդունել, և անգամ այդ երկրներն էլ ներկայացված չեն լինի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով», - անունը չհրապարակելու պայմանով թերթին ասել է Թուրքիայի կառավարությունից մի պաշտոնյա:
Թուրքիայում հերքում են Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ հայտարարելու լուրը
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ