23.11.2024
Հայաստան-Քրդստան. չվերթին սպասելիս
prev Նախորդ նորություն

Սիրիական ճգնաժամ. Հալեպում զոհվել և վիրավորվել են հայեր

Հալեպի տարբեր շրջանների վրա զինված ահաբեկչական խմբավորումների կողմից փետրվարի 21-ին հրասանդներ են արձակվել, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ են արձանագրվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է հալեպահայ Մարիա Գաբրիելյանը:

Նրա խոսքով` զոհվել են Սաքո Կարագյուլեյանն և Հարութ Ագսանյանը: Բացի այդ` վիրավորվել է 5 հայ՝ Ժակ Ասլանյանը, Հովսեփ Չալօղլյանը, Ավո Զարմինյանը, Լևոն Բարսեյանը և Նազո Ագսանյանը: Ավելի վաղ՝ փետրվարի 5-ին, Հալեպի Թելեֆոն Հաուայի թաղամասում հրթիռ ընկնելու հետևանքով հայի բնակարան էր քանդվել: Նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև փետրվարի 4-ին: Հալեպի Թիլել թաղամասի հրթիռակոծման հետևանքով հայի բնակարան էր քանդվել: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չէին գրանցվել:

Հալեպ քաղաքը 2012թ.-ի ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում` «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական, ինչպես նաև` արևմուտքից աջակցություն ստացող ընդդիմադիր խմբավորումների բախումների թիրախում:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

Պաշտոնական Դամասկոսը բազիմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու նրա արևմտյան դաշնակիցները Սիրիայում «ճգնաժամի բորբոքման մեղսակից են և փորձում են իրենց կամքը թելադրել սիրիական ժողովրդին»: «Նրանք սատարում են ավազակային կազմավորումներին, որոնք կապված են «Ջեբհաթ ան Նուսրա»-ի հետ», - հայտարարել է Սիրիայի ԱԳՆ-ն: