23.11.2024
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան
prev Նախորդ նորություն

Հայաստան-Քրդստան. չվերթին սպասելիս

Փետրվարի 9-ին Հայաստանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Հյուսիսային Իրաքի Քրդստանի ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ:

Այս մասին Քրդստանի ինքնավարության արտաքին գործերի նախարար Ֆալահ Մուսթաֆայի հանդիպման ընթացքում ասել է Իրաքում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանը, գրում է «Մեդիամաքսը»՝ հղում կատարելով «Հորիզոն» շաբաթաթերթին:

Քրդստանի ինքնավարություն կատարած իր առաջին այցի ժամանակ Կարեն Գրիգորյանը հայտարարել է, որ Էրբիլում Հայաստանի հյուպատոսություն բացելու առաջարկն արդեն հաստատվել է: Դեսպանի խոսքերով, Հայաստանի կառավարությունը հանձնառու է Քրդստանի ինքնավարության հետ հարաբերությունների պահպանմանը եւ ամրապնդմանը:

Դեսպանը հույս է հայտնել, որ կողմերի միջեւ ուղիղ չվերթների իրականացումը կխթանի Հայաստանի եւ Քրդստանի միջեւ տնտեսական եւ մշակութային փոխանակումները: Զրուցակիցները քննարկել են նաեւ անվտանգության եւ մարդասիրական ճգնաժամի պատճառով Քրդստանի առջեւ ծառացած մարտահրավերները:

Անցյալ տարի դեկտեմբերին Հյուսիսային Իրաքի Քրդստանի ինքնավար հատվածում հայերենը ճանաչվել էր ինքնավարության պաշտոնական լեզուներից մեկը:

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունից Verelq.am-ին տեղեկացրին, որ առաջիկայում չի նախատեսվում իրականացնել Երեևան-Էլբիր որևէ չվերթ: «Ապագայի մասին դեռ ոչ մի բան չեմ կարող ասել: Համնայնդեպս փետրվարին նշված ուղղությամբ ծրագրավորված չվերթ չկա», - հաղորդեցին քաղավիացիայի վարչուչյան մամլո ծառայությունից:

Նշենք, որ Հայաստանն ու Իրաքն արդեն տեևական ժամանակ է քննարկում են Երևան-Բաղդադ ուղիղ չվերթների իրականացման հարցը: Խնդիրը դեռ քննարկման փուլում է, և տեսանելի քայլեր այդ նպատակի իրականացման ուղղությամբ չեն կատարվում:

Մասնագետների կարծիքով Հայաստան-Իրաք չվերթների հանարավոր իրականացումն քաղաքական և տնտեսական նպատակներ է հետապնդում: Ներկայումս Հայաստանից Իրաք է արտահանվում հիմանակում ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ:

Վերջին մի քանի տարում Հայաստանը կառավարության մակարդակով ակտիվ աշխատանք է տանում արաբական երկրների հետ կապերի ակտիվացման ուղղությամբ: