22.11.2024
Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքողները հավկիթներ և լոլիկներ են նետել ՀԾԿՀ-ի շենքի ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացում. քաղաքացիները բողոքում են, էլցանցերը շանտաժի ենթարկում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չնայած բնակչության բուռն դժգոհությանը այսօր որոշում կայացրեց, որով մասնակիորեն բավարարեց էլեկրտրաէներգիայի սակագների բարձրացման Հայաստանի էլեկտրական ցանցերի ներկայացրած հայտը: Նիստի արդյունքներով որոշում է կայացվել բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով՝ Հայաստանի էլեկտրական ցանցերի հայտով առաջարկած 17 դրամի փոխարեն:

Մայիսի 17-ին առավոտից հանձնաժողովի շենքի մոտ հավաքվել էին քաղաքացիներ, ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք նպատակ ունեին իրենց բողոքը արտահայտել թանկացման հետ կապված` նշելով, որ իրենք չեն պատրաստվում գործող սակագներից ոչ մի կոպեկ ավելին վճարել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը տեղի էր ունենում քաղաքացիների կողմից հնչեցվող «ոչ թալանին», «խայտառակություն», «Բիբին, հեռացիր» կարգախոսներով, սակայն այնտեղ ներկա չէին խորհրդարանական ընդդիմադիր ուժերը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում իրավիճակը նույնպես բավականին թեժ էր: Նիստին ներկա ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը իրենց ելույթներում կոչ էին անում հանձնաժողովին և նրա նախագահ Ռոբերտ Նազարյանին կյանքում գոնե մեկ անգամ պաշտպանել քաղաքացիների շահերը, այլ ոչ օտարերկրյա ընկերության:

Մարգարյանի կարծիքով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով բոլոր հիմքերը դադարեցնել սակագների բարձրացման գործընթացը, քանի որ Հայաստանի էլցանցերը այս տարիների ընթացքում զբաղվել է թալանով, իսկ թանկացման հերթական փուլը չի կարող լրացնել ընկերության ֆինանսական բացերը:

Նիստի մասնակիցները նաև ուշադրություն հրավիրեցին Հայկական էլցանցերի նախագահ Եվգենի Բիբինի բացակայության վրա: Նրանց կարծիքով, հանձնաժողովը չի կարող բավարարել ընկերության հայտը, ում նախագահն այդքան ցինիկ կերպով արհամարում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, այնպես էլ խորհրդարանը: Նազարյանը իր հերթին նշել է, որ մինչ այդ ստացել է Բիբինի գրավոր դիմումը՝ մի շարք կարևոր հանգամանքների պատճառով նիստին գտնվելու անհնարինության մասին:

Նշենք, որ Հայաստանի էլցանցերի գործող ցերակային սակագները մեկ կիլովատ ժամի համար 41,85 դրամ են, իսկ գիշերայինը՝ 31,85 դրամ: Հայաստանի էլցանցերի մայիսի 8-ին ներկայացրած հայտում առաջարկում էր սակագները բարձրացնել համապատխանաբար 58 և 48 դրամով: Ընկերությանը կուտակած պարտքը հասնում է 250 միլիոն դոլարի:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ հանձնաժողովը նամակ է ստացել Բինինից, որտեղ վերջինս պնդում է, որ 6,93 դրամով սակագների բարձրացնումը չի կարող լուծել ընկերության խնդիրները: Ընկերության նախագահը պնդում էր սակագների 17 դրամով բարձրացնելու անհրաժեշտության վրա, զգուշացնելով, որ հակառակ պարագայում ընկերությունը չի կարողանա իրականացնել իր պարտավորությունները՝ բնակչությանը ժամանակին և որակյալ էներգամատակարարման առումով:

Պարզ էր, որ Նազարյանը նույնպես բորբոքված է Բիբինի պահվածքով և հռետորաբանությամբ: «Մենք շատ վրդովված ենք Հայաստանի էլցանցերի ղեկավարության գործողություններով: Դա հասարակ շանտաժ է: Մենք նույնպես հասկանում ենք, որ էլեկտրաէներգիայի թանկացումը կհարվածի մեր քաղաքացիների գրպանին, սակայն ինչ անել: Դա մեր խաչն է և մենք պետք է այն կրենք», - նշել է Նազարյանը և հավելել, որ 6.93 դրամով սակագների բարձրացման համար կան օբյեկտիվ պատճառներ՝ դրամի արժեզրկման և էներգոբալանսի խախտման առումներով:

Դրան հաջորդել է քվեարկությունը, որի արդյունքով որոշում է կայացվել սակագների թանկացման մասին: Այդ նույն ընթացքում շենքի մոտ տեղի էր ունենում ցուցարարների և ոստիկանության բախումները; Ակտիվիստները հանձնաժողովի շենքի վրա լոլիկներ, զուգարանի թուղթ և հավկիթներ են նետել: Վեց ցուցարար բերման է ենթարկվել կենտրոնի ոստիկանության բաժանմունք: Նիստից հետո ցուցարարները ուղևորվել են ոստիկանություն և պահանջել ազատ արձակել իրենց ընկերներին:

Երևանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը նշել է, որ այս պահին համապատասխան նյութեր են կազմվում, ինչից հետո կկազմվի արձանագրություն և ակտիվիստները, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն:

Հաձնաժողովի որոշումը չի բավարարել ընկերությանը: Նիստից մի քանի ժամ անց, ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որ պատրաստվում է դիմել հանձնաժողովին՝ իրենց ընկերության գործունեության հետագա լիցենզավորման հարցը քննարկելու համար: Ընկերությունում կարծում են, որ հանձնաժողովի որոշումը հաշվի չի առնում ընկերության տնտեսական հիմնավորված ծախսերը: Հանձնաժողովի կողմից իր որոշումը չփոխելու դեպքում, ընկերությունը չի իրականացնելու իր պարտավորությունները: