22.11.2024
Գյումրիում ռուսաստանցի զինծառայողին հնարավոր է սպանել են սպային մատնելու համար
prev Նախորդ նորություն

Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքողները հավկիթներ և լոլիկներ են նետել ՀԾԿՀ-ի շենքի ուղղությամբ

Այսօր Երևանում Հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողովի (ՀԾԿՀ) շենքի մոտ էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել: Մի քանի մարդ բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունք:

Ինչպես հայտնում է VERELQ-ի թղթակիցը, այդ ժամանակ հանձնաժողովի անդամները նիստ էին անցկացնում, որի արդյունքում որոշվել է էլեկրաէներգիայի սակագները Հայաստանի էլեկտրական ցանցերի կողմից առաջարկված 17 դրամի փոխարեն բարձրացնել 6,93 դրամով:

"Այս պահին բավականին լարված իրավիճակ է ստեղծվել: Շենքում որոշվում է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցը, որի դեմ բողոքում են հասարակ քաղաքացիներ: Ցուցարարները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի վրա հավկիթներ, ձուգարանի թուղթ, լոլիկներ են նետել և փորձել են շենք ներխուժել: Այդ ընթացքում նրանց և ոստիկանների միջև հրմշտոց է տեղի ունեցել: Մի քանի ցուցարար բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունք: Իրավիճակը շարունակում է լարված մնալ, ոստիկանների հետ բախումները շարունակվում են", - նշում է թղթակիցը դեպքի վայրից:

Հատկանշական է, որ հանձնաժողովի նիստին չի մասնակցել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ղեկավար Եվգենի Բիբինը, ինչը Հանրային ծառայութունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն աննախադեպ քայլ է համարել:

«Դա աննախադեպ իրավիճակ է, երբ ընկերությունն էլեկտրաէներգիան 17 դրամով՝ 40%-ով բարձրացման հայտ է ներկայացնում, սակայն հրաժարվում է մասնակցել նիստին», - նշել է Նազարյանը նիստի ընթացքում և հավելել, որ Բիբինը նամակ է ուղարկել հանձնաժողովին, որտեղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մեղադրել է ոչ համակարգված աշխատանքնի կազմակերպման մեջ:

Մինչ այդ, Եվգենի Բիբինը Արմինֆոյի հետ հարցազրույցում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման և իր կողմից ղեկավարվող ընկերության զգալի պարտքերի համար մեղադրել էր հայկական կառավարությանը: Նրա կարծիքով, կառավարությունը ժամանակին համակարգում արդար շուկայական բարեփոխումներ չի անցկացրել: Իր հերթին, Ռոբերտ Նազարյանը կարծում է, որ ՀԷՑ-ի կուտակված պարտքերի առյուծի բաժինը ընկերության կողմից խախտումների և անբարեխիղճ կառավարման արդյունք է:

Նշենք, որ Հայաստանի էլցանցերի գործող ցերեկային սակագները կազմում են մեկ կիլովատ ժամի համար 41,85 դրամ, իսկ գիշերայինը՝ 31,85 դրամ:Մայիսի 8-ին ներկայացրած հայտում Հայաստանի էլցանցերը առաջարկում էր էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնել համապատասխանաբար 58 և 48 դրամով: Ընկերությունը կուտակել է 250 միլիոն դոլարի պարտք: