22.11.2024
Մովսես Հակոբյանը նշանակվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
prev Նախորդ նորություն

Գյումրիում ռուսաստանցի զինծառայողին հնարավոր է սպանել են սպային մատնելու համար

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայողին հավանաբար սպանել են մատնության համար: Նախնական տեղեկություններով, զինվորի սպանության մեջ կասկածվողը նույն այդ զորամասի պայմանագրային զինծառայող է:

Ինչպես հայտնում է LifeNews-ը, հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին, այս պահի դրությամբ մշակվում է այն վարկածը, որը Գյումրիում ռուսաստանցի զինվորի սպանության պատճառը հնարավոր է եղել է զորամասի սպաներից մեկի նկատմամբ մատնությունը:

Սպանության մեջ կասկածվող Իվան Բ.-ի և սպանված Իվան Նովիկովի միջև հակամարտությունը ծագել է այն պաճառով, որ մի քանի օր առաջ Նովիկովը մեղադրել է կապիտան Սանալ Ս.-ին, ով Իվան Բ.-ի հետ ընկերական հաբարերությունների մեջ է, վնասվածքներ հասցնելու մեջ:

Այդ մատնությունից հետո 32-ամյա Սանալ Ս.-ի նկատմամբ նախաքննական ստուգում է սկսվել: Դա սպայի ոչ առաջին իրավախախտումն էր՝ մինչ այդ նա տուգանվել էր ժամկետային զինծառայողներից մեկին ծեծելու համար: Եվ հասնականալով, որ այս անգամ իրեն հավանաբար աշխատանքից կհեռացնեն, ինքը խնդրել է իր ընկերոջը՝ Իվան Բ.-ին վրեժ լուծել Նովիկովից, փոխանցում է աղբյուրը:

Բացի այդ, հայտնի է, որ զոհի և սպանության մեջ կասկածվողի միջև հաճախ կոնֆլիկտներ էին ծագում: Իվան Բ-ը մինչ այդ էլ էր իր դժգոհություն հայտնում Նովիկովի ծառայությունից և նրան մատնիչ էր համարում:

Գյումրի քաղաքում տեղակայված ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովը սպանված է գտնվել երկուշաբթի առավոտյան՝ "Մայր Հայաստան" հուշարձանի մոտ: Զինվորի մարմնի վրա դանակի հարվածների տեղեր են հայտնաբերվել: Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Իվան Բ.-ը: