22.11.2024
Իրաքն ուզում է միջնորդ լինել Կատարի շուրջ ստեղծված իրավիճակում
prev Նախորդ նորություն

Նաումկին. Կատարից պահանջում են հրաժարվել Իրանի հետ կապերի սերտացումից

Առկա է Կատարի ու արաբական հարևանների միջև առկա ճգնաժամի հանգուցալուծման չորս սցենար, որոնց մեջ էմիրատում իշխանության փափուկ փոփոխություն, ինչպես նաև ուժային հակամարտություն`բոլոր կողմերի համար ծանր հետևանքներով։


Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով հայտնի ռուսաստանցի փորձագետ, ակադեմիկոս Վիտալի Նաումկինը։


Նա նշել է, որ կողմերը չեն գնա սրացման, քանի որ դրանք այն երկրներն են, որոնց ձեռքերում է համաշխարհային նավթային շուկայի խաղաքարտերը, փոխանցում է РИА Новости–ին։ Ըստ նրա, արաբական հարևանները Կատարից պահանջում են ոչ այնքան իսլամիստական խմբավորումների ֆինանսավորման դադարեցում, այլ Իրանի հետ հարաբերությունների սերտացումից հրաժարում։


Կատարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Կատարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:


Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին:


Սաուդյան Արաբիան 10 պայման է առաջադրել Կատարին, որոնք Էմիրությունը պետք է Քաթարի առաջիկա 24 ժամվա ընթացքում Էր Ռիադի հետ հարաբերությունները կարգավորելու համար:


Դոհային առաջադրված պարտադիր պայմանների թվում են՝ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, Քաթարից «Մուսուլման եղբայրներ» և ՀԱՄԱՍ իսլամիստական խմբավորումների բոլոր անդամների արտաքսումը, ինչպես նաև Քաթարի բանկերում նրանց հաշիվների սառեցումը: