22.11.2024
Թուրքիայում վերջին 2 տարում սպանվել է 10.000-ից ավելի քուրդ զինյալ. Թուրքիայի ՊՆ
prev Նախորդ նորություն

Իրաքն ուզում է միջնորդ լինել Կատարի շուրջ ստեղծված իրավիճակում

Իրաքը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Պարսից ծոցում առաջացած դիվանագիտական ճգնաժամի կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ֆուադ Մաասումը, հայտնում է Al-Hayat-ը:


«Մենք պատրաստ ենք մեր ավանդը բերել տեսակետների մերձեցման հարցում և որպես միջնորդ հանդես գալ եղբայրական եկրների միջև տարաձայնությունների հարթման համար: Մենք կարծում ենք, որ խնդիրներն ու հակամարտությունները կարելի է լուծել երկխոսության միջոցով»,-ասել է Իրաքի նախագահը:


Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել էր, որ Բաղդադը այդ տարաձայնությունների մասնակից չի հանդիսանում և պահպանում է լավ հարաբերությունները բոլոր երկրների հետ:


Արաբական մի շարք պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացան Եմենը, Լիբիան, Մալդիվները:


Կատարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Կատարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:


Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին: