24.11.2024
Թբիլիսիում կոչ են արել բնակիչներին չլքել տները՝ գազանանոցից գիշատիչների փոխուստի պատճառով
prev Նախորդ նորություն

Վրաստանը Պանկիսիի կիրճում հատուկ գործողություն է իրականացնում "Իսլամական պետության" համակիրների դեմ

Վրաստանի ՆԳՆ հատուկ գործողություն է անցկացնում Պանկիսիի կիրճում: Այս պահին առկա տեղեկատվության համաձայն, ձերբակալվել է հինգ մարդ, ովքեր կապ ունեն տեղացիներին հավաքագրելու և Սիրիա ուղարկելու հետ:

"Ռուստավի-2" հեռուստաընկերության տվյալներով, ձերբակալվածներից մեկը "Իսլամական պետության" առաջնորդներից մեկի՝ Թարհան Բատիրաշվիլիի բարեկամն է, իսկ մյուսը՝ ոմն Գայոզ Բորչաշվիլին է, ում համարում են "Իսլամական պետության" ներկայացուցիչը Վրաստանում: Տների զննությունը տևել է վեց ժամ: Պանկիսիից բացի հատուկ գործողությունը տեղի է ունեցել նաև Թբիլիսիում:

Մինչ այդ, VERELQ-ը փոխանցել էր, որ Վրաստանի Պանկիսիի կիրճում, որը բնակեցված է հիմնականում չեչեններով, տեղի է ունեցել ծերակույտի հավաք, որտեղ մասնակիցները Վրաստանի իշխանություններից պահանջել են կտրուկ քայլեր ձեռարկել "Իսլամական պետության" դեմ, որը նոր անդամներ է հավաքագրում երիտասարդների շրջանում՝ Սիրիա և Իրաք ուղարկելու նպատակով:

Փորձագետների կարծիքով, "Իսլամական պետության" շարքերում կռվում է գրեթե հազար ռուսախոս ջիհադիստ: Նրանք հիմնականում չեչեններ են՝ Պանկիսիի կիրճից: Պանկիսում բնակվում է գրեթ ութ հազար չեչեն-կիստինցի:

"Իսլամական պետության" խմբավորումներից մեկի հրամանատարը Թարհան Բատիրաշվիլին է, ով հայտնի է Օմար Չեչեն մականունով: Բատիրաշվիլին չեչեն-կիստինցի է, ով ծնվել է Վրաստանում: Պանկիսիի կիրճը գտնվում է Վրաստանի հյուսիս-արևելքում՝ Ալազանիի գետի մոտակայքում՝ Ահմետյան շրջանում: