24.11.2024
Թուրքիայում քաղաքական առևտուր է ընթանում կառավարության ձևավորման շուրջ
prev Նախորդ նորություն

Թբիլիսիում կոչ են արել բնակիչներին չլքել տները՝ գազանանոցից գիշատիչների փոխուստի պատճառով

Թբիլիսիում շարունակվում են փրկարարա-որոնողական աշխատանքները: Ջրհեղեղի հետևանքով տուժածների և զոհվածների թիվը ավելանում է: Վերջին տվյալներով, որոնք փոխանցում են վրացական լրատվամիջոցները, զոհվածների թիվը հասել է 11-ի։

Հորդառատ անձրեւը՝ կարկուտի եւ քամու ուղեկցությամբ, Թբիլիսիում տեղացել է կիրակի գիշերը։ Տարերքի հետեւանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, հեղեղվել է կենդանաբանական այգին։

″Ռուսթավի 2″ հեռուստաալիքի տվյալներով, սպանվել են գազանանոցից փախած կենդանիների մի մասը՝ առյուծներ եւ գայլեր։ Ընդհանուր առմամբ հեղեղից հետո այգուց փախել էր 30 գիշատիչ։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտնել է, որ այժմ որոնում են վեց առյուծների, վեց վագրերի, յոթ արջերի եւ 13 գայլերի։

Թբիլիսիի քաղաքապետարանը և ներքին գործերի նախարարությունը բնակիչներին կոչ են արել չլքել տները, քանի դեռ բոլոր կենդանիներին չեն բռնել, հայտնում է news.am-ը:

Տարերքի հետեւանքով տանիքից զրկվել են 40 ընտանիքներ Թբիլիսիի կենտրոնում։