24.11.2024
Քննադատություն առանց առաջարկության. ԱՄՆ-ը պետք է ավելի ադեկվատ ընկալի Հարավային Կովկասի իրականությունը
prev Նախորդ նորություն

Թուրքիայում քաղաքական առևտուր է ընթանում կառավարության ձևավորման շուրջ

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը Արդարություն և զարգացում կուսակցության հետ իշխող կոալիցիա ստեղծելու նախապայմաններ է առաջ քաշել: Այդ մասին հայտնում է թուրքական Kanal7 հեռուստաալիքը:

Հեռուստաընկերության տվյալներով, ընդդիմությունը պահանջում է, որ իրենց կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկու տարով դառնա Թուրքիայի վարչապետ: Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանը պետք է գլխավորի նրանք կուսակցության անդամներից մեկը: Ընդդիմությունը նաև պահանջում է արդարադատության, ներքին գործերի և կրթության նախարարական պորտֆելները, որոնք նույնպես պետք է ներկայացնեն Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը պատրաստ է մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը:

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության նախագահ Սելահեդին Դեմիրթաշը նույպես չի բացառել խորհրդարական ընտրությունների արդյունքներով իշխող կոալիցիայի ձևավորման իրենց մասնակցությունը:

Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող "Արդարություն և զարգացում" կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը: Հետևաբար, քաղաքական ուժը խնդիրներ կունենա կառավարություն ձևավորելիս:

Նախնական տվյալներով այդ կուսակցությունը հավաքել է միայն 41% և 550 հոգանոց խորհրդարանում ստացել է 256 տեղ: Նրան հաջորդում են Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (25,1%), Ազգայնական շարժում կուսակցությունը (16,4%) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունը (12,8%): Նրանք բոլորը հաղթահարել են 10%-ոց շեմը և ներկայացված կլինեն Մեջլիսում: