24.11.2024
Վրաստանը Պանկիսիի կիրճում հատուկ գործողություն է իրականացնում
prev Նախորդ նորություն

«Ռուսական երկաթուղիները» շտկում են դիրքորոշումը Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության վերաբերյալ

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը ճշգրտել է իր դիրքորոշումը Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության նախագծի վերաբերյալ:

Օրերս «Ռուսական երկաթուղիներ » ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը հայտարարել է, որ Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը զուրկ է արդյունավետությունը և համապատասխանաբար նաև հեռանկարներից: «Դա նույնն է, ինչ պատուհան բացել դեպի հարևանի տան պատը», - նշել է Յակունինը:

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունից նշել են, որ աշխարհաքաղաքական իմաստով երկաթգծի շինարարությունը ունի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար՝ եվրասիական և համաշխարհային տրանսպորտային համակարգերին հանրապետության տրանսպորտային ենթակառուցվածքների ինտեգրացիայի առումով:

Ինչպես նշվել էր մինչ այդ, հաշվի առնելով այդպիսի նախագծերի ծախսատարությունը և գումարները հետ ստանալու երկարաժամկետությունը` դրանք դառնում են բիզնեսի համար կոմերցիոն տեսանկյունից ոչ շահավետ: Նման ծրագերի իրականացումն առանց պետության աջակցության դյուրին չի կարող լինել, փոխանցում է Gudok.ru կայքը:

Ռուսական և համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային ծրագրերին պետական աջակցությունը զգալի մուլտիպլիկացիոն էֆեկտ է տալիս արդյունաբերությանը և կարևոր նշանակություն ունի տնտեսության ընդհանուր զարգացման համար:

ԵՊՀ-ի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի կարծիքով, ռուսական կողմից դիրքորոշման այդպիսի տրանսֆորմացիան նախագծի հարցով պայմանավորված է Մոսկվայում լուրջ խոսակցությունների հետ, ինչպես նաև հայկական կողմից լուրջ ճնշումներով:

Նշենք, որ Իրան-Հայաստան երկաթգծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը արդեն պատրաստ է: Այն պետք է անցնի Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզով: Այդ ճանապարհը ամենակարճ ուղով կկապի Ասիան Կենտրոնական Եվրոպայի հետ: Նախագծի մեկնարկի մասին հայտարարվել է 2013թ.-ի սկսզբին: Իրան-Հայաստան երկաթգծի երկարությունը կկազմի մոտ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից, 60 թունելներից և կունենա 27 կայաններ:

Նախագծի արժեքը կազմելու է 3.2 միլիարդ դոլար: Ծրագրի կյանքի կոչման դեպքում տարեկան այդ ճանապարհի բեռնվածությունը կկազմի 15-18 միլիոն տոննա բեռ և այդպիսի ծավալների դեպքում նախագիծը կլինի արդյունավետ: