22.11.2024
Փորձագետ. Կատարի շուրջ իրավիճակը ռիսկի լուրջ գործոն է Պարսից ծոցի նավթային երկրների համար
prev Նախորդ նորություն

WikiLeaks. Կատարն ու Սաուդյան Արաբիան 2014-ին ֆինանսավորել են ԻՊ-ին

Կատարն ու Սաուդյան Արաբիան ոչ միայն ֆինանսավորել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, այլեւ նրան լոգիստիկ աջակցություն ցուցաբերել։ Այս մասին վկայում է 2014 թվականի օգոստոսի 17-ին ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Ջոն Փոսթեդի նամակագրությունը, որը տարածել է WikiLeaks-ը։

«Կատարն ու Սաուդյան Արաբիան գաղտնի ֆինանսական եւ լոգիստիկ աջակցություն են ցուցաբերել ԻՊ-ին եւ տարածաշրջանում այլ ահաբեկչական կազմակերպություններին։ Ըստ այդ ռազմական գործողության առաջխաղացման՝ անհրաժեշտ է օգտագործել բոլոր դիվանագիտական ու հետախուզական լծակները՝ Սաուդյան Արաբիայի եւ Կատարի կառավարությունների վրա ճնշում գործադրելու համար»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ ասվում է նամակագրությունում։