22.11.2024
Դամասկոսում Իրանի դեսպան.Իրանը հաստատակամ է Սիրիայի ինքնիշխանության պաշտպանության հարցում
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Կատարի շուրջ իրավիճակը ռիսկի լուրջ գործոն է Պարսից ծոցի նավթային երկրների համար

Կատարի և մյուս արաբական երկրների միջև հակամարտությունը ռիսկի լուրջ գործոն է Պարսից ծոցի նավթ արդյունահանող երկրների համար։ Այդ մասին ВЗГЛЯД–ին հայտարարել է Ռազմավարական կոմունիկացիաների կենտրոնի նախագահ Դմիտրի Աբզալովը։

Նրա խոսքով, Կատարը գտնվում է ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանում, որտեղով անցնում է Արաբական երկրներից նավթի արդյունահանման ուղին` Պարսից ծոցով ու Հորմուզի նեղուցող դեպի Հնդկական օվկիանոս։

Ըստ նրա, Կատարն առաջին անգամը չէ, որ հայտնվում է «կարմիր գծի» շեմին ու մինչ այդ Պարսից ծոցի մի շարք երկրներ խզել են կապերը այդ երկրի հետ։ Աբզալովը հիշեցրել է նաև, որ Կատարում է գտնվում ամերիկյան ռազմաբազան։