22.11.2024
WikiLeaks. Կատարն ու Սաուդյան Արաբիան 2014-ին ֆինանսավորել են ԻՊ-ին
prev Նախորդ նորություն

Թուրքիայի ոստիկանությունը միտումնավոր չի կանխել Դինքի սպանությունը․ թուրք ոստիկան

Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստին ներկաները լսել են վկաներին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, դատարանում վկայություն է տվել ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Լեւենթ Յարմելը՝ նշելով, որ հենց սկզբից Դինքի սպանության հետաքննությունը խիստ թերի է ընթացել։

Նա նշել է, որ հետաքննության ժամանակ չի թույլատրվել օգտվել հետախուզության հատուկ LOG տվյալներից, որոնք ամեն ինչ կբացահայտեին։

«Ինձ ասացին, որ եթե LOG տվյալները ներկայացնենք, ոստիկանությունը բարդ կացության մեջ կհայտնվի, եւ պետք է լսենք Ստամբուլում ինչ կորոշեն։ Եթե թաքցնում են LOG-ի տվյալներն, ուրեմն այստեղ դիտավորություն կա։ Նման սպանությունն առանց վերեւների թույլտվության չէր կարող տեղի ունենալ մի վայրում, երբ ամբողջ հետախուզությունն այնտեղ էր»,-ասել է Լեւենթ Յարմելը՝ հավելելով, որ Դինքի սպանության բացահայտմանն ուղղված իր աշխատանքների համար դեռ 2011-ին սպառնալիքներ է ստացել։