14.12.2024
Ֆիյոն. ԱՄՆ-ը Եվրոպային ներքաշում է Ռուսաստանի դեմ խաչակրաց արշավանքի
prev Նախորդ նորություն

Պենտագոն.Իսլամական պետության ջախջախման համար կպահանջվի մինչև 10 տարի

Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ջախջախման համար միջազգային կոալիցիայից կպահանջվի մինչև տաս տարի ժամանակ: Այդ մասին CBS News-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ռեյ Օդիերնոն:

«Դա երեք, հինգ կամ տաս տարվա խնդիր է, այն անհնար է լուծել մեկ գիշերվա ընթացքում: ԱՄՆ-ը չի կարողանում գլուխ հանել Իսլամական պետությունից միայնակ: Մենք միայն կարող ենք աջակցություն ցուցաբերել»,-հայտարարել է նաև և հավելել, որ ծայրահեղականների դեմ պայքարը պետք է ակտիվացնեն հենց արաբական երկրները, մասնավորապես, Իրաքը:

Գեներալի խոսքով, Բաղդադը պետք է լուրջ ուշադրություն դարձնի մարտիկների պատրաստմանը, որոնք պատրաստ են կռվել հանուն պետության:

Վերջերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրաքի վարչապետ Հայդեր Աբադիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դեռևս լիարժեք ռազմավարություն չունի Իրաքը՝ "Իսլամական պետություն" խմբավորումից ազատագրելու համար: Նրա խոսքով, իրաքցիներն իրենք պետք է ջանքեր գործադրեն իրենց երկիրը ջիհադականներից ազատագրելու համար

Մինչ այդ, Պենտագոնում հայտարարել էին, որ Վաշինգտոնը Իսլամական պետության դեմ պայքարելու համար ծախսել է 2,7 միլիարդ դոլար: