11.09.2026
Մեզենցև. Միջուկային խնդրի կարգավորումը կմոտեցնի Իրանի անդամակցությունը Շանհայի կազմակերպությանը
prev Նախորդ նորություն

Ֆիյոն. ԱՄՆ-ը Եվրոպային ներքաշում է Ռուսաստանի դեմ խաչակրաց արշավանքի

Եվրոպան այժմ ամբողջովին կախվածության մեջ է ԱՄՆ-ից, որն այս պահին ԵՄ-ին խաչակրաց արշավանքի մեջ է ներքաշում ընդդեմ Ռուսաստանի և իրականացնում է քաղաքականություն, որը հակասում է եվրոպական շահերին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:

«Այսօր Եվրոպան կորցրել է անկախությունը: ԱՄՆ-ը մեզ խաչակրաց արշավանքի մեջ է ներքաշում ՌԴ-ի դեմ, որը հակասում է Եվրոպայի շահերին: ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Գերմանիայի վրա, որպեսի Գերմանիան զիջումների գնա Հունաստանին: Գերմանական հետախուզությունը լրտեսում է Ֆրանսիան, անգամ ոչ թե Գերմանիայի շահերի, այլ ԱՄՆ-ի շահերի համար», - նշել է Ֆիյոնը BFMTV հեռուստաընկերության եթերում:

Նա նշել է, որ ամերիկյան արդարադատությունն անընդհատ խառնվում է եվրոպական երկրների դատական համակարգերի աշխատանքին: Նախկին վարչապետի խոսքով, Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի իրականացնում է Եվրոպայի շահերին հակասող քաղաքականություն, որը շատ մեծ վտանգ է ներկայացնում, սակայն եվրոպական երկրները ստիպված են նրա հետ համաձայնվել:

Ֆիյոնը նշել է, որ դեմ է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև Տրանսատլանտյան առևտրի և ներդրումների մասին համաձայնագրի ստորագրմանն այն տեսքով, որն այսօր առկա է:
Պենտագոն.Իսլամական պետության ջախջախման համար կպահանջվի մինչև 10 տարի
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ