20.04.2025
Ադրբեջանը չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները. Նալբանդյանը ԵԽ-ում
prev Նախորդ նորություն

ԱԺ. ԵԱՀԿ ՄԽ-ը հասցեական հայտարարությունը կարևոր է Բաքվի ապակառուցողական մոտեցման ֆոնին

ԱԺ նախագահ Արա Բաբլոյան
ԱԺ նախագահ Արա Բաբլոյան

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խորհրդարանի նիստի ժամանակ անդրադարձավ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 18-ի հասցեկական հայտարարությանը, ըստ որի՝ սահմանին նախահարձակ Ադրբեջանը նախահարձակ գործողություն է կատարել, ինչին հետեւել է հայկական մողմի պատասխանը:


«ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից է սկսվել սահմանի լարվածությունը և մենք պետք է ճիշտ գնահատենք այդ քայլը»,-ասաց նա: Ըստ Բաբլոյանի՝ դա մեծ նշանակություն ունի Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցման հարցի լուծման առումով:


ԱԺ նախագահը նշեց, որ նման արձագանքը նաև պայմանավորված է ՀՀ-ի՝ վերջին շրջանում արած հստակ քայլերով՝ աշխարհի, տարածաշրջանի երկրների և առավել ևս Եվրոպայի հետ բարեկամական կապերի խորացման և ժողովրդավարության ընդլայնման ուղղությամբ:


«Այս առումով դիվանագիտական քայլերը, կարծում եմ, հաջողված են: Մինսկի խումբը գնահատական է տալիս 2 կողմի, որոնցից մեկը խաղաղ ճանապարհով հարցի լուծման կողմնակից է, մյուս կողմն ագրեսիվ քայլերով է փորձում հարցը լուծել»,-ասաց նա և շեշտեց, որ ուրախ են նման հստակ գնահատականի համար:


Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18­- ին հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրադրության լարման վերաբերյալ: Ասված է, որ համաձայն տարբեր վստահելի աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ մայիսի 15­- ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում հրթիռ է արձակել՝ խոցելով ռազմական տեխնիկա:


«Մայիսի 16­ի երեկոյից մինչև մայիսի 17­ը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով: Երկու կողմերի այդ գործողությունները հրադադարի ռեժիմի լուրջ խախտում են և անհանգստության պատճառ», - ասված է հայտարարության մեջ:

Եռանախագահների ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ մատնանշում է մեղավոր կողմին. Նալբանդյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար