Հայաստանն ու Իռլանդիան քննարկում են ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հեռանկարը
Հայաստանն ու Իռլանդիան քննարկում են երկու երկրների միջև օդային հաղորդակցությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու պետությունների միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հնարավորության հարցը, որն իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների միջև համագործակցության զարգացման վրա: Այս մասին հայտարարվել է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանի և Իռլանդիայի ավիացիոն իշխանության ղեկավար Էամոնն Բռեննանիի հանդիպման ընթացքում:
Նշենք, որ Իռլանդիայի պատվիրակությունը գտնվում է Հայաստանում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքներին և սպասվող ընտրություններին:
Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց են կատարել «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ ծանոթանալով ենթակառուցվածքներին: