24.11.2024
Պերուն հետաքրքրված է ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի հետ հնարավոր համագործակցությամբ
prev Նախորդ նորություն

«Ելք»-ը ՀՀԿ շտաբի աղբից ընտրակեղծարարության ապացույց է գտել

ԱԺ պատգամավոր, Ելք դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը facebook-յան իր էջում մի փաստաթղթի լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ այն գտնվել է Արաբկիրում, ՀՀԿ շտաբից հանված աղբից։


Ըստ Մարուքյանի՝ խոսքը ընտրակաշառք բաժանողի ինստրուկցիայի մասին է:


Հրապարակման տակ արված մենկաբանություններում կան նաև մարդիկ, որ մեղադրում են Մարուքյանին «պրիմիտիվ հնարքների դիմելու» համար: Այսինքն՝  չի կարելի բացառել, որ սա ուղղակի քարոզչական հնարք է:


Այս պահի դրությամբ ՀՀԿ նախընտրական շտաբից որևէ արձագանք չկա:


Մեկ այլ լուսանկարով էլ Մարուքյանը հրապարակել է Պայմանագիրը, «որը կնքում են փող բաժանողի հետ, համաձայն որի X քանակի դեպքում ձայն չբերելու դեպքում գումարը վերադարձվում է»:


Դաշինքից տեղեկացնում են, որ ՀՀԿ շտաբի աղբարկղից հայտնաբերած նյութերը կքննարկվեն այսօր ժամը 20։00-ին ԿԸՀ նիստում։


Հիշեցնենք, Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան արդեն կիրակի օրը, վաղը լռության օր է: