22.04.2025
Երևան-Լոնդոն-Երևան կանոնավոր չվերթը կիրականացնի Թբիլիսիում կանգառ կատարելով
prev Նախորդ նորություն

Պերուն հետաքրքրված է ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի հետ հնարավոր համագործակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարևորում է լատինաամերիկյան երկրների հետ սերտ համագործակցության հաստատումը: Այս մասին նա հայտարարել է ՀՀ-ում Պերուի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուիս Բենխամին Չիմոյ Արտեագայի հետ հանդիպմանը:


Գալուստ Սահակյանն ընդգծել է հայ-պերուական հարաբերությունների զարգացման կարեւորությունը միջպետական եւ միջխորհրդարանական մակարդակներում: Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է բարեկամական խմբերի նշանակալից ներդրումն այդ գործում եւ հույս հայտնել, որ առաջիկայում երկու երկրների խորհրդարաններում կձեւավորվեն բարեկամական խմբեր:


Գալուստ Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել անցյալ տարի Անդյան խորհրդարանի կողմից, որի անդամն է նաեւ Պերուն, Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի միաձայն ընդունման համար:


Լուիս Բենխամին Չիմոյ Արտեագան իր խոսքում նշել է, որ Պերուն եւ Հայաստանը կայուն ժողովրդավարական երկրներ են, որտեղ խորհրդարանները մեծ դեր ունեն: Պարոն Արտեագան, անդրադառնալով երկու ժողովուրդների ընդհանուր արժեհամակարգին, նշել է, որ Պերուն եւ Հայաստանը կարծես քաղաքակրթության բնօրրան լինեն, եւ անկախ հեռավորությունից՝ պիտի օգտագործեն առկա ներուժը հարաբերությունները սերտացնելու եւ համագործակցությունը զարգացնելու համար:


Նորանշանակ դեսպանը նշել է, որ Պերուն հետաքրքրված է նաեւ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի հետ հնարավոր համագործակցությամբ:

«Ելք»-ը ՀՀԿ շտաբի աղբից ընտրակեղծարարության ապացույց է գտել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան