24.11.2024
Դեսպան Վոլինկինը դատապարտել է ադրբեջանական ԶՈւ-ի՝ «Շանթի» նկարահանող խմբի գնդակոծությունը
prev Նախորդ նորություն

Երևան-Լոնդոն-Երևան կանոնավոր չվերթը կիրականացնի Թբիլիսիում կանգառ կատարելով

«Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 20-ից Երևան-Լոնդոն-Երևան կանոնավոր չվերթը կիրականացնի Թբիլիսիում կանգառ կատարելով։ Այս մասին հայտնում են «Արմենիա» ավիաընկերությունից:  


Համեմատած Մոսկվայի հետ` թռիչքի տևողությունը Թբիլիսիով ավելի կարճ է լինելու:Ինքնաթիռը Թբիլիսիում սպասելու է մեկ ժամից էլ քիչ, ուղևորները նույնիսկ կարիք չեն ունենա ինքնաթիռից դուրս գալու:


Առաջին թռիչքը մայիսի 20-ին Երևանից նախատեսված է ժամը 18:00-ին: Թռիչքն իրականացվելու է յուրաքանչյուր երկուշաբթի և շաբաթ օրերին: Տոմսի արժեքը սկսվում է 430 եվրոյից:


Նշվում է, որ թռիչքն իրականացվելու է մայիսի 20-ից հոկտեմբերի 26-ը: