24.11.2024
ՀՔԿ. Կրտսեր սերժանտի սպանության գործով ձերբակալվել է ժամկետային զինծառայող
prev Նախորդ նորություն

Կներդրվի ազդարարման ինստիտուտ. Նախարարի հեղափոխական նվերը

Արդարադատության նախարարի պաշտոնից հեռացող Արփինե Հովհաննիսյանը, նախարարի կարգավիճակում վերջին անգամ մասնակցելով գործադիրի նիստին, այսօր հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում հեղափոխական նորամուծություն է արվում:


Մասնավորապես, Հայաստանում ներդրվում է ազդարարման ինստիտուտը, ինչը նշանակում է, որ կստեղծվի միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կընձեռի քաղաքացուն անանուն կերպով կոռուպցիոն բնույթի դեպքի մասին իր ունեցած տեղեկատվությունը ազդարարել իրավասու պետական մարմնին:


Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսվել է նաև ազդարարների պաշտպանության երաշխիքներ՝ այն նույն երաշխիքները, որոնք տրամադրվում են քրեական դատավարությանը մասնակցող անձանց: Ըստ նախարարի, այս ինստիտուտի ներդրումը իսկապես հեղափոխական քայլ է հակակառուպցիոն փաթեթի շրջանակում: