31.07.2025
Կներդրվի ազդարարման ինստիտուտ. Նախարարի հեղափոխական նվերը
prev Նախորդ նորություն

Թեհրանում ներկայացվել է ՀՀ տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման նախագիծը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության պետ Արսեն Մուսոյանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոի Իրան կատարած այցի շրջանակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներկայացրել է Հայաստանի տարածքով, այդ թվում երկաթուղային ենթակառուցվածքի օգտագործմամբ, Իրանից եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման նախագիծը:


Փոխադրումների՝ այս միջանցքի գործարկման ուղղությամբ աշխատանքները շարունակական են, քանի որ նախարարության գերակայություններից է Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալի մեծացումը: Գերմանական և վրացական երկաթուղիների աջակցությամբ արդեն իսկ կայացել է առաջին թեստային փոխադրումը Դույսբուրգ-Թեհրան երթուղով:


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ Թեհրանում կայացած հանդիպմանը ներկա 120 գործարարներ և տրանսպորտային ընկերությունների ղեկավարներ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ներկայացվող այս այլընտրանքային նախագծի նկատմամբ:

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության նոր շունչը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան