11.09.2026
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանից սպառնալիք չի տեսնում
prev Նախորդ նորություն

Գերմանական պարբերական. G7-ին Պուտինին չհրավիրելը մեծ ապուշություն է

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է մասնակցի Էլմաույում G7-ի գագաթաժողովին, հատկապես հիմա՝ ուկրաինական իրադարձությունների հետ կապված սուր ճգնաժամի պայմաններում, փոխանցում է գերմանական Stern պարբերականը:

Հենց այդպես՝ արժեքների հանրությունը հավաքվում է Էլմաուի ամրոցում: Այդ պատճառով Վլադիմիր Պուտինին չի թույլատրվել՝ երկրորդ անգամ անընդմեջ, մասնակցել մեծ յոթնյակի գագաթաժողովին՝ բավարական Ալպերում, որտեղ նրանք քննարկելու են գլոբալ ճգնաժամերը և առաքելությունները: "Բայց ռուսը բռնազավթել է Ղրիմը, հետ է վերցրել այն Ուկրաինայից և հանձնել ՌԴ-ին՝ դրանով խախտելով միջազգային իրավունքը: Դրա համար նա պատժված է, դրա համար G7-ը նորից չի կարողանում դառնալ G8: Ինչ կարող է լինել ավելի աբսուրդ", - նշել է պարբերականի լրագրողը:

"Այդ երբվանից է ճգնաժամի պայմաններում հանդիպման հրավերը համարվո՞ւմ խրախուսանք: Այդպիսի հանդիպումները իմաստ են ունենում, երբ սեղանի շուրջ հավաքվում են կարևորագույն խաղացողները և անում են ամեն ինչ, իրականում ամեն ինչ, որպեսզի կանխեն անկում ապրող հարաբերությունների ամբողջական խզումը: Եթե լսել առողջ բանակությունը, ապա ՌԴ-ը գրեթե անփոխարինելի է այնպիսի խնդիրների կարգավորման մեջ, որոնք կապված են Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, գլոբալ ահաբեկչության և կլիմայի փոփոխությունների հետ", - նշել է պարբերականը:

Հոդվածի հեղինակը աբսուրդ է համարում այն իրավիճակը, երբ ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում գաղտնալսել աշխարհի բոլոր կոմունիկացիոն ցանցերն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օգնությամբ, բայց մտնում են այսպես ասած արժեքների հանրության մեջ, ինչպես այդ ձևաչափը անվանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

12 տարի առաջ ԱՄՆ-ը ներխուժել է Իրաք՝ ստելով զանգվածային ոչնչացման զենքի մասին և խախտել են միջազգային իրավունքի նորմերը, քանի որ գործոմ էին առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի մանդատի: Պատերազմը միայն պայմաններ է ստեղծել "Իսլամական պետության" բարբարոս-մարդասպանների համար, որոնք այսօր խոսում են խալիֆաթի մասին: Կուբայում, ամերիկյան Գուանտանամո բանտում 2002թ.-ից պահվում են ահաբեկչության մեջ մեղադրվողները՝ առանց դատարանի որոշման, մարդու իրավունքների խախտումներով: Բանտի փակումը նախատեսված չէ և դա՞ է արժեքների հանրույթը:

"ԱՄՆ-ը 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ահաբեկչության մեջ կասկածվողներին բանտերն է նետում: Այդ թվում Լեհաստանում ու Ռումինիայում: Տարիներ շարունակ ԱՄՆ-ը անօդաչուներ է օգտագործում այնպիսի սուվերեն երկրներում, ինչպիսիք են Պակիստանը, Սոմալին և Եմենը: Ահաբեկչության մեջ կասկածվողները օդից ռմբակոծվում են առանց դատարանի որոշման: Այդ ընթացքում զոհվում են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ: Մի՞թե դա է արժեքների հանրությունը: Եթե նայել արժեքների պատկերին, որին հավատարիմ է ԱՄՆ-ը, ապա հարց է ծագում՝ Վլադիմիր Պուտինը իրոք կարող էր հայտնվել Էլմաույում", - նշել է հոդվածագիրը:
Մեզենցև. Միջուկային խնդրի կարգավորումը կմոտեցնի Իրանի անդամակցությունը Շանհայի կազմակերպությանը
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ