22.11.2024
Գերհարդ Շրյոդեր. G7-ի գագաթաժողովին Պուտինին չհրավիրելը սխալ է
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանից սպառնալիք չի տեսնում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հույս ունի, որ ռազմական դաշինքի և Ռուսաստանի հարաբերությունները մոտակա ապագայում կբարելավեն, փոխանցում է նորվեգական NRK ռադիոկայանը:

«Մեր նպատակն է ՌԴ-ի հետ համագործակցությունը: Դա ՆԱՏՕ և ՌԴ-ի շահերից է բխում», - նշել է Ստոլտենբերգը, ով գտնվում էր Նորվեգիայում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բախվել է նորվեգացի գիտնականների քննադատությանը, ովքեր գտնում են, որ ռուսական սահմանների երկայնքով զորավարժությունները և հայտարարությունների կտրուկ տոնը ՌԴ-ի նկատմամբ Մոսկվային կարող է մղել անկյուն:

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ինքը ՌԴ-ի կողմից անմիջական ռազմական սպառնալիք չի տեսնում ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի երկրի նկատմամբ, սակայն հավելել է, որ կան մի շարք հանգամանքներ, որոնք բարդացնում են Կրեմլի հետ հարաբերությունները:

Հատկանշական է, որ դեռ 2014 թ.-ի ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթնաժողովին Ռուսաստանը հավասարեցվեց "Իսլամական պետության" հետ: Դաշինքը հայտարարեց ՌԴ-ին և "Իսլամական պետությանը" որպես գլոբալ կայունության հիմնական վտանգներ: