22.11.2024
Կասպից ծովի իրավական կարգավիճակի համաձայնագիրը պատրաստ կլինի Աստանայի գագաթաժողովին
prev Նախորդ նորություն

Գերհարդ Շրյոդեր. G7-ի գագաթաժողովին Պուտինին չհրավիրելը սխալ է

Բավարիայում կայանալիք G7-ի գագաթաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չհրավիրելը սխալ որոշում է: Այդ մասին Դյուսելդորֆում հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, փոխանցում է Rheinische Post թերթը:

«Այն, որ Ռուսաստանի նախագահին չեն հրավիրել G7-ի գագաթաժողովին ես սխալ եմ համարում»,- նշել է նա: Նախկին կանցլերի խոսքով, Ռուսաստանն ունի Եվրոպայի համար այլընտրանքային կարծիք, սակայն հակառակ ուղղությամբ դա չի աշխատում:

Նախկին կանցլերը նաև հիշեցրել է իր և ՌԴ-ի նախագահի միջև ընկերության մասին: «Մենք պահպանում ենք ընկերական հարաբերությունները և շփվում ենք միմյանց հետ», - նշել է նա:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին չեն հրավիրել Բավարիայում կայանալիք G7-ի գագաթաժողովին, սակայն նրա դերը միջազգային քաղաքական հարթակում դա չի նվազեցրել, փոխանցում է Associated Press-ը:

Գործակալության լրագրողը նշում է, որ Ռուսաստանի նախագահը շարունակում է մնալ գլխավոր խաղացող մի շարք հարցերում: Չնայած արևմտյան առաջնորդները խոստացել են մեկուսացնել Պուտինին ուկրաինական ճգնաժամի ֆոնին, սակայն դա նրանց չի հաջողվել:

Ասվածի ապացույցն է այն հանգամանքը, որ մայիսին Ռուսաստանի նախագահն այս կամ այն առիթով հանդիպել է արևմտյան մի քանի առաջնորդների հետ՝ Անգելա Մերկելի, ով ժամանել էր Մոսկվա, ինչպես նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, ով ժամանել էր Սոչի: