22.11.2024
Նարիշկինը Ղրիմի միացման մասին. Մոսկվան հետ չի կանգնի նախանշված ուղենիշից
prev Նախորդ նորություն

Կասպից ծովի իրավական կարգավիճակի համաձայնագիրը պատրաստ կլինի Աստանայի գագաթաժողովին

Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիայի տեքստը կներկայացվի հաջորդ տարի Ղազախստանում կայանալիք մերձկասպյան երկրների առաջնորդների հանդիպմանը: Այդ մասին Թեհրանում հայտարարել է Կասպից ծովի հարցերով ՌԴ նախագահի ներկայացուցիչ Իգոր Բրատչիկովը:

«Մերձկասպյան երկրների նախագահների առաջ քաշած սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկվել են Աստրախանում, պետությունները կկարողանան պատրաստել փաստաթուղթ երկրների ղեկավարների առաջիկա հադիպմանն ընդառաջ», - հայտարարել է Բրատչիկովը: Նա մասնակցել է Թեհրանում տեղի ունեցած Կասպից ծովի կարգավիճակի շուրջ հատուկ աշխատանքային խմբի աշխատանքներին, որոնք անցկացվում են փոխարտգործնախարարների մակարդակով:

Նա նաև նշել է, որ այս քննարկման ընթացքում կողմերը կարողացել են կարևոր քայլ առաջ կատարել և հասնել լավ արդյունքների, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նիստին մասնակցել են Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները, ովքեր քննարկել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի և տարածքային պատկանելիության հարցերը: Ապագա հռչակագրի շուրջ լուրջ արդյունքներ են գրանցվել Մերձկասպյան երկրների 4-րդ գագաթաժողովի ընթացքում, որը կայացել է 2014թ.-ի սեպտեմբերին Աստրախանում: Աստրախանում ընդունվել է հռչակագիր, որը ստորագրվել է հինգ պետությունների նախագահների կողմից:

Հռչակագրի գլխավոր սկզբունքը կայանում է նրանոմ, որ կասպյան երկրներն իրենք են որոշելու համագործակցության ուղղություններն այդ տարածաշրջանում: Կողմերը պայմանավորվել են, որ Կասպից ծովում չեն լինելու երրորդ երկրների զինված ուժերը և այլ պետությունների դրոշների ներքո չեն նավարկելու նավերը: Կասպյան երկրները նաև համաձայնեցրել են ազգային գոտիների, այդ թվում ձկնորսական գոտիների լայնությունը: