29.09.2026
Մարտուն Գրիգորյանը կալանավորվեց
prev Նախորդ նորություն

Կիևյան կամուրջը վերանորոգումից հետո ամբողջությամբ բացվում է

Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։


Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ վաղը՝ վաղ առավոտից, կամուրջը կբացվի երթևեկության համար և կգործի առանց սահմանափակումների։


Հիմնանորոգման շրջանակներում իրականացվել են ասֆալտբետոնե ծածկույթի փոխարինման, ջրամեկուսացման և միացման կարերի նորոգման աշխատանքներ։ Կամրջի վերաբացումը զգալիորեն կթեթևացնի մայրաքաղաքի երթևեկությունը և թույլ կտա վերականգնել հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը տվյալ ուղղությամբ։


 


 

Հայաստանում բացահայտվել է կրիպտոարժույթով միջազգային խարդախության սխեմա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան