14.08.2026
Կիևյան կամուրջը վերանորոգումից հետո ամբողջությամբ բացվում է
prev Նախորդ նորություն

Հայաստանում բացահայտվել է կրիպտոարժույթով միջազգային խարդախության սխեմա

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հուլիսի 23-ին հերթական բացահայտումն է արել։


Ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել՝ Քննչական կոմիտեի գործընկերների հետ իրականացնելով անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացուցողական տեղեկություններ։


«Կազմակերպության անդամները, ներկայանալով որպես ԱՄՆ-ում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներ, ձեռք են բերել տնտեսվարողների վստահությունը և ուղեբեռները տեղափոխել այլ վայր։ Հետագայում հափշտակված ուղեբեռը վաճառվել է, իսկ ֆինանսական միջոցները փոխանցվել հանցավոր կազմակերպության անդամների հաշվեհամարներին և փոխակերպվել տարբեր կրիպտոակտիվների»,- ասվում է հաղորդագրությունում:


 

2008 թվականի ապօրինի գործարք. Ջերմուկ համայնքին կվ?
Հաջորդ նորություն next