Բուենոս Այրեսում բացվել է TUMO ստեղծարար տեխնոլոգիաների երրորդ կենտրոնը
Բուենոս Այրեսում բացվել է TUMO ստեղծարար տեխնոլոգիաների երրորդ կենտրոնը։ Նոր ուսումնական հաբը գտնվում է Չակարիտա թաղամասում՝ Կոնսեպսիոն Արենալ 4271 (Concepción Arenal 4271) հասցեում, և նախատեսված է ավելի քան 7,3 հազար ուսանողի համար:
Բացման արարողության ժամանակ Արգենտինայի մայրաքաղաքի քաղաքապետ Խորխե Մակրին նշել է, որ Բուենոս Այրեսը դարձել է աշխարհում միակ քաղաքը, որտեղ միաժամանակ գործում է TUMO-ի երեք կենտրոն։ Նրա խոսքով՝ տարեկան դրանք կկարողանան ընդունել մինչև 20 հազար ուսանողի։
Բոլոր երեք կենտրոններում կանցկացվեն գեներատիվ արհեստական բանականության դասընթացներ․ ուսանողները կկարողանան ուսումնասիրել ԱԲ (AI) գործիքների հետ աշխատանքի հիմունքները, ստեղծել բովանդակություն, մշակել պարզ հավելվածներ և փոխազդել արհեստական բանականության մոդելների հետ:
Բուենոս Այրեսի TUMO ցանցը վերածվում է տարածաշրջանի խոշորագույն կրթական հարթակի, որն միավորում է տեխնոլոգիաները, ստեղծարարությունն ու նորարարությունները: