12.08.2026
Ավետիք Չալաբյանի կինը. 50 օր կալանք և ոչ մի տեսակցություն
prev Նախորդ նորություն

ԱԺ–ն քննարկում է ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը

Օգոստոսի 12-ին Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի նիստում քննարկվում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։


Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է պատգամավոր Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։


Նրա թեկնածությունը ներկայացրել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։


Նշենք, որ ըստ ԱԺ կանոփնակարգ օրենքի ԱԺ 12 հանձնաժողովներից 3–ի նախագահները պետք է լինեն «Ուժեղ Հայաստանից», իսկ մեկը՝ «Հայաստան» խմբակցությունից։