12.08.2026
Իրազեկում Կոտայքի մարզի բնակչությանը. կփորձարկվեն էլեկտրական շչակներ
prev Նախորդ նորություն

Ավետիք Չալաբյանի կինը. 50 օր կալանք և ոչ մի տեսակցություն

Ավետիքը կալանքի տակ է գտնվում արդեն 50 օր, իր հետ շփումն ամբողջությամբ սահմանափակված է, մենք իրեն տեսակցելու հնարավորություն չունենք, լրագրողների հետ զրույցում ասաց նրա կինը՝ Անահիտ Ադամյանը։


Ադամյանը նշեց, որ ամուսինը սրտաբանական խնդիրներ ունի, հսկողության տակ պետք է լինի. «Այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ չունենք, բայց ինքը անընդհատ հսկողության տակ պետք է լինի, անալիզներ հանձնի։ Բանտը իր համար վերջին սանատորիան չէ, ու ցանկացած մարդու համար, որպեսզի պայմանները պատկերացնեք, ասեմ՝ 12ք/մ տարածքում գտնվում է 4 հոգի։ Իրենք ընդամենը 1 ժամ ունեն, որ կարող են այդտեղից դուրս գալ»։