13.08.2026
Բուենոս Այրեսում բացվել է TUMO ստեղծարար տեխնոլոգիաների երրորդ կենտրոնը
prev Նախորդ նորություն

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Ջուլակյանի թեկնածության քվեարկությանը

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի պետական-իրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ–ական Արուսյակ Ջուլակյանի թեկնածության քվեարկությանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12–ին, ԱԺ նիստում համապատասխան հարցի քննարկման ընթացքում հայտարարել է վերոնշյալ խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։


«Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլակյանի թեկնածության քվեարկությանը։ Նույն կերպ մենք չենք մասնակցի նաև մյուս թեկնածուների քվեարկություններին, որոնք առաջադրվել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից»,- ավելացրել է Գրիգորյանը։


 


 

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ հարկային վարչարարության առաջնահերթություն
Հաջորդ նորություն next