ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով
ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով: 35\61 և 10\51 տեղամասերի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նպատակը հենց դա է:
Այս ընթացքում ԲՀԿ-ի ղեկավարի նկատմամբ անօրինական ճնշումների նպատակն էլ հենց դա էր` ունենալ սահմանադրական պաշտոններում նշանակելու ու ազատելու համար անհրաժեշտ պատգամավորներ, սահմանադրական օրենքներ ընդունելու հնարավորություն: ՔՊ-ի համատարած ապօրինությունների, մարդկանց վախեցնելու ու սպառնալու վրա աչքփակոցի է, կոծկում են ամեն ինչ:
Նշված տեղամասերի քվեարկության արդյունքների չեղարկումը ապօրինի ու կամայական որոշում է, որի հիմքում ՔՊ-ի նեղ քաղաքական շահն է:
Այնքան անօրինականությունների շուրջ պտտվեցին, որ ձևը գտան:
"Միասնության թևեր" կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան
VERELQ-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԿԸՀ-ն նախօրեին երեկոյան որոշում կայացրեց անվավեր ճանաչել 35/65 և 10/51 տեղամասերի քվեարկության արդյունքները: