12.06.2026
Ձևավորվել է այնպիսի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ասել այն, ինչ ցանկանում է
prev Նախորդ նորություն

Խուզարկում են Արեգնազ Մանուկյանի բնակարանը

ԱԺ նախկին պատգամավոր, "Մայր Հայաստան" շարժման անդամ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը առավոտյան շուտ հայտնեց, որ իր բնակարանը խուզարկում են:


ՔԿ աշխատակիցները առավոտյան շուտ ներխուժել են բնակարան, թեև Մանուկյանը պահանջում էր ներկայացնել դատարանի որոշումը և տեսանկարահանում էր ողջ գործընթացը: Ի վերջո, ՔԿ աշխատակիցներից մեկը հրահանգեց իր ձեռքից վերցնել հեռախոսը, և Մանուկյանը ստիպված այն անջատեց:


Հիշեցնենք, նախընտրական քարոզարշավի մեկնարկից օրեր անց ձերբակալվեց, ապա կալանավորվեց "Մայր Հայաստան" շարժման առաջնորդ, ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը:

ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով
Հաջորդ նորություն next