21.04.2026
Ծանր ընտրություն իշխանության շահի և հասարակության միջև
prev Նախորդ նորություն

Թաքնված օգուտներն ու աշխարհաքաղաքականությունը՝ առանց հաղթողների մեծ պատերազմում

Այս պահին, քաղաքական աշխարհից լավ սպասելիքն այն է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանագիր ստորագրելու և հրադադարի ավարտից հետո (ապրիլի 22)՝ ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա:


Միջազգայի տեղեկատվական հոսքերում անորոշություններն ու հակասությունները շատ են և դժվար է ասել, թե կողմերն ինչ զիջումների են գնացել կամ գնալու՝ հնարավոր պայմանագրի հասնելու համար: Ակնհայտ է միայն, որ ռազմական գործողությունների վերսկսումն ավելի կորստաբեր է լինելու:


Պատերազմ, որի վրա «ձեռքերը տաքացնողները», որի արդյունքներից կախված՝ սեփական թաքնված շահերը պլանավորողներն ու ռեգիոնալ նոր իրավիճակից ակնկալիք ունեցողները շատ են՝, բայց անմիջական տուժողները՝ քիչ:


Պատերազմ, որտեղ հաղթողներ, որպես այդպիսին՝ չեղան ու երևի չլինեն:


ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան