21.04.2026
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է
prev Նախորդ նորություն

Ծանր ընտրություն իշխանության շահի և հասարակության միջև

Քննիչ հանձնաժողովի նախկին նախագահ Ա. Քոչարյանը, արձագանքելով Օնիկ Գասպարյանի՝ ԱԺ-ում փակ ձևաչափով հանդիպում անցկացնելու նախաձեռնությանը, նշել է, որ առաջարկին ընդառաջելու իմաստ չեն տեսնում։ «Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում երկու օր պատասխանել է հարցերի, և դա ներառված է զեկույցում։ Բոլոր բացատրությունները ինքը տվել է, ներկայացրել նաև իր նկատառումները։ Հիմա ի՞նչ է ուզում»,– նշել է ՔՊ-ականը։


Սպասելի արձագանք։ Լավ, ի՞նչն է հիմա խանգարում Օնիկ Գասպարյանին տարբեր շահագրգիռ խմբերի հետ բաց ձևաչափով հանդիպելու, հրապարակային խոսք հնչեցնելու համար։


ՔՊ-ն «դուռ է շրխկացնում», ինչպես և սպասելի էր, իսկ ովքեր թեմայով շահագրգռված են, տարիներով սպասում են պարզաբանումների։


Եթե Գասպարյանի նպատակը ՔՊ-ի մասնակցությամբ քննարկումն էր, շատ վատ է։ Եթե նա ասելիք ունի հասարակությանը, շահագրգիռ կողմերին, ապա հապաղելու իրավունք չունի։


Հայտարարե՞լ ես, պատրաստակամություն հայտնե՞լ ես, պատերազմից 6 տարի անց որոշել ես խոսե՞լ։ Խոսի՛ր, բայց պայմանով՝ դուրս էմոցիաներից, քարոզչությունից և սեփական «ես»-ից։


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Թաքնված օգուտներն ու աշխարհաքաղաքականությունը՝ առանց հաղթողների մեծ պատերազմում
Հաջորդ նորություն next